Воскресенье, 9 мая
Shadow

Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել, տեսեք թե ում հետ

Համացանցում բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել, որոնցում նշվում է, որ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը նոր սիրավեպ ունի, գրում է Tatler.ru-ն։ Համացանցում ենթադրում են, որ հեռուստաաստղը սիրավեպ է սկսել CNN-ի լրագրող Վան Ջոնսի հետ։ Առայժմ հայտնի չէ, թե որքան լուրջ են հարաբերությունները։

Հայտնի է, որ նրանք ծանոթացել են, երբ Քիմը համագործակցում էր #cut50 իրավաբանական խմբի հետ։ Քարդաշյանի ու Ջոնսի սիրավեպի մասին տեղեկությունն արդեն իսկ քննարկվում են Թվիթերում. կարծիք կա, որ Քիմը կարող է զուգընկերոջն օգտագործել իր իրավաբանական կարիերայի զարգացման համար։

Ջոնսը 2019թ․-ին բաժանվել է կնոջից՝ Ջանա Քորթերից․ նրանք միասին ապրել են 14 տարի։ Քարդաշյանն այս տարվա փետրվարին դիմել է Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու համար։

Նրանք չորս երեխա ունեն՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը։ Զույգի բաժանման մանրամասները կցուցադրվեն «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի եզրափակիչ եթերաշրջանում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Թույլատրված չէ