Воскресенье, 9 мая
Shadow

Կարևոր..Արցախում ադրբեջանցիները դիրքերը հետ են տվել…մերոնք առաջ են անցել

Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի ՆորՂազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:Ադրբեջանցիները Ներքին Խնձորեսկի մոտ դիրքերը փոխել են ու ավելի առաջ եկել.  «Փաստինֆո» | 24news

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Նրա խոսքով՝իմանալով իրողության մասին և տեղեկացնելով երկրի ղեկավարությանը՝ ինքն անձամբ է մասնակցել բանակցություններին: «Խնդրի մասով բանակցել ենք հայկական զինված ուժերի սպայակազմի, ադրբեջանցիների և Նոր Ղազանչի գյուղում տեղակայված ռուսխաղաղապահների հետ:Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին • ԿԵՆՏՐՈՆ.am •  Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Թշնամին պատճառաբանում է, որ դրանք իրենց պատմական հողերն են, ինչին հակառակ՝ պատասխանեցինք, որ այս տարածքները հայկական պատմական հողեր են: Ղեկավարության միջամտությամբ՝բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն այսօր առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ են տվել:

Ի դեպ, նշեմ, որ հունվարին նման անհաջող դեպք ևս գրանցվել է. գյուղացիները հողերի մշակմամբ զբաղվելու ժամանակ էին նկատել»,- տեղեկացրել է Հ. Բախշիյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Թույլատրված չէ